Էրլինգ Հոլանդը ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ցանկանում է ապագայում խաղալ Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հայտնում է Madrid Xtra-ն՝ վկայակոչելով հայտնի լրագրող Սեմ Լիի մեկնաբանությունը։

«Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ Հոլանդը ցանկանում է խաղալ «Ռեալում»։ Չեմ կարծում, որ այս ցանկությունը երբևէ կարող է անհետանալ: Բայց այն, ինչ կարող է անել «Մանչեսթեր Սիթին», այն է, որ շարունակի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ Հոլանդը ցանկանում է շարունակել ֆուտբոլը և ակնհայտորեն մեծ գումարներ վաստակել»,- ասել է Լին։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդի՝ «Ռեալում» խաղալու ցանկության մասին տեղեկությունն արդեն մեկ անգամ չէ, որ հայտնվել է մամուլում։