«Բենֆիկայի» պաշտպան Անտոնիո Սիլվան այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված են Պորտուգալիայի առաջնության 20-ամյակով։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են եղել լիսաբոնյան թիմի՝ «Պորտիմոնենսեի» հետ վերջերս կայացած հանդիպմանը՝ հետևելով Սիլվայի խաղին:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։