«Բարսելոնան» ունի գլխավոր մարզչի չորս թեկնածու

«Բարսելոնան» ունի գլխավոր մարզչի պաշտոնի չորս թեկնածուներից բաղկացած ցուցակ, հայտնում է Sport.es-ը։

Ներկայիս գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ կլքի ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։

Աղբյուրի համաձայն, «բլաուգրանաները» Չավիին փոխարինելու համար դիտարկում են Ռոբերտո դե Զերբիին («Բրայթոն»), Հանս-Դիտեր Ֆլիկին, Յուլիան Նագելսմանին (Գերմանիայի հավաքական) և Թոմաս Տուխելին («Բավարիա»):

Սպասվում է, որ նոր գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը կկատարվի մարտի վերջից ոչ ուշ, այն բանից հետո, երբ կատալոնացի մարզական տնօրեն Դեկուն խոսի բոլոր թեկնածուների հետ։