Հայտնի է, թե երբ Մեյսոն Մաունթը կարող է խաղադաշտ վերադառնալ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, ով վնասվածքից վերականգնողական գործընթաց է անցնում, կարող է խաղադաշտ վերադառնալ երկու շաբաթից։ Այս մասին հայտնում է Insider United-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը վերջին օրերին մեծացրել է մարզումների ինտենսիվությունը, և նրա վերականգնման գործընթացն ընթանում է լավատեսական կանխատեսմամբ։

Հիշեցնենք, որ Մաունթը վնասվածք էր ստացել նախորդ տարվա նոյեմբերի վերջին։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ ֆուտբոլիստը վնասել է սրունքի մկանը, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել։

Այս մրցաշրջանում Մաունթը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: