Անդրեյ Լունինը Լա Լիգայի լավագույն դարպասապահն է դեպի իր դարպասը կատարված հարվածներով

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լունինը Լա Լիգայի լավագույն դարպասապահն է դեպի իր դարպասը կատարված հարվածներով Լա Լիգայում (վարկանիշում հաշվի են առնվել մրցաշարում առնվազն հինգ հանդիպում անցկացրած դարպասապահները)՝ 81%, հայտնում է Opta-ն։

Ուկրաինացին առաջնությունում կանխել է նաև 5,9 գոլ (7 բաց թողած գոլ, 12,9-ը բաց թողած ակնկալվող գոլերի ցուցանիշն է)։

Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին «Զորյայից» 8,5 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում դարպասապահը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 14 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 8 միլիոն եվրո։