Ռահիմ Ստերլինգը կողոպուտների համար ցանկանում է ուժեղացնել անվտանգությունը իր նոր տանը

«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը հնարավոր կողոպուտի մտավախության պատճառով ապաստարան կկառուցի:

Ըստ The Sun-ի՝ 29-ամյա երիտասարդը ծրագրեր է ներկայացրել Բերքշիրում ամրացված առանձնատուն կառուցելու համար՝ վեց ննջասենյակներով, պահպանվող դարպասներով և անվտանգ հեռախոսագծերով:

Անգլիացին նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Ռահիմը Աշխարհի 2022 թվականի գավաթի խաղարկության ժամանակ թալանվել է:

Այժմ անհանգստացած Ստերլինգը ցանկանում է ուժեղացնել անվտանգությունը իր նոր տանը, որպեսզի համոզվի, որ իր ընտանիքն ապահով է:

«Ընտանիքն ամենակարևոր բանն է Ռահիմի համար, և նրա բացարձակ առաջնահերթությունն է ապահովել, որ իր սիրելիների անվտանգությունը երբեք վտանգված չլինի: Վերահսկելով ինտերիերի դիզայնը՝ նա կարող է ինտեգրել տան անվտանգության առանձնահատկությունները՝ թույլ տալով նրան ստեղծել ապահով ապաստարան իր ընտանիքի համար: Նրա աշխատանքի բնույթը պահանջում է, որ նա շատ բացակայի, ուստի նա պետք է համոզվի, որ իր ընտանիքն ապահով է տանը»,- ասել է ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Ստերլինգը ստիպված եղավ վաղաժամ լքել Քաթարի Աշխարհի առաջնությունը և վերադառնալ Անգլիա այն բանից հետո, երբ ավազակները ներխուժեցին նրա տուն: Ներխուժումը տեղի է ունեցել նրա ընկերուհի Փեյջ Միլիանի երկու երեխաների հետ տուն վերադառնալուց անմիջապես առաջ: Տնից գողացել են զարդեր և ժամացույցներ։