Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի շահերը ներկայացնող գործակալ Պինի Զահավին ներկա է գտնվել Լա Լիգայի 26-րդ տուրի երեկվա «Բարսելոնա» – «Խետաֆե» (4:0) հանդիպմանը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ֆլիկը համարվում է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ դառնալու գլխավոր հավակնորդը Չավիի հեռանալուց հետո։
Աղբյուրի համաձայն՝ Զահավին հիանալի հարաբերություններ ունի «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Նրանց ջերմ հարաբերությունների շնորհիվ 2022 թվականին իրականացվեց հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը Մյունխենի «Բավարիայից»։ Այս ֆուտբոլիստը նույնպես գործակալի հաճախորդն է։
Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել նաև այն մասին, որ գերմանացի մասնագետը սկսել է սովորել իսպաներեն, ինչպես նաև օգնականներ է փնտրում, ովքեր կօգնեն իրեն «Բարսելոնայում»։