Լուկա Մոդրիչն առաջարկ է ստացել իր առաջին ակումբից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել այն ակումբ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

Ինչպես տեղեկացնում է Sata24-ը, 38-ամյա խորվաթն առաջարկ է ստացել Զագրեբի «Դինամոյից»: Հաղորդվում է, որ խորվաթական ակումբի նախագահ Միրկո Բարիշիչը կապ է հաստատել խորվաթի հետ, սակայն ֆուտբոլիստը դեռ չի տվել իր համաձայնությունը տրանսֆերի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել Մոդրիչի հետ ավարտվող պայմանագիրը։

Մոդրիչը «Դինամոյում» հանդես է եկել 2002-2008 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Թոթենհեմ»։