«Գրանադա» – «Վալենսիա» հանդիպումը խոշոր հրդեհի պատճառով հետաձգվել է

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Գրանադա» – «Վալենսիա» հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով, հայտնում է Լա լիգայի մամուլի ծառայությունը։

Խաղը հետաձգվել է Los Ches-ի խնդրանքով Վալենսիայում խոշոր հրդեհի պատճառով, որը տեղի է ունեցել փետրվարի 22-ի երեկոյան։

Վալենսիայում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 13-ը, իսկ 20-ը՝ անհետ կորած։ Հրդեհը դարձել է իսպանական քաղաքի պատմության մեջ ամենախոշորներից մեկը։