Լոնդոնի «Արսենալը» շաբաթ օրը ԱՊԼ-ի 26-րդ տուրի խաղում ջախջախիչ հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ (4:1):
«Զինագործները» յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ խփեցին մրցակցի դարպասը:
Ըստ Opta-ի՝ «Արսենալը» դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը 7 անընդմեջ խաղակեսերից յուրաքանչյուրում առնվազն երկու գոլ է խփում։
«Նյուքասլի» հետ խաղից առաջ լոնդոնցիները հաջորդաբար հաղթել են «Լիվերպուլին» (3:1), «Վեսթ Հեմին» (6:0) և «Բարնլիին» (5:0):