Մանուել Նոյեր․ «Միշտ չէ, որ վատ գնահատականները ուսուցչի մեղքն են»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հեռանալու մասին։

Ներկա պահին «Բավարիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերից» զիջելով 8 միավորով։ Չորեքշաբթի օրը հայտարարվեց, որ Տուխելը կլքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։

«Դա վատ է խոսում բոլորիս մասին՝ թիմի, ֆուտբոլիստների մասին, քանի որ չկարողացանք պահպանել լավագույն մարզչին: Մենք տխուր ենք, որ չկարողացանք որևէ բան կառուցել։ Ցավում եմ մարզչական շտաբի համար։ Ի վերջո, մենք բոլորս շեղվեցինք:

Միշտ չէ, որ վատ գնահատականները ուսուցչի մեղքն են: Երբ լավ մարզիչին ազատում են, մենք էլ ենք պատասխանատվություն կրում։ Բայց մենք ցանկանում ենք այս ճանապարհորդության միջով անցնել որպես պրոֆեսիոնալներ»,- ասել է Նոյերը Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Լայպցիգի» հետ խաղից հետո (2:1) տված հարցազրույցում: