ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն աջակցել է «Բորդոյի» հարձակվող Ալբերտ Էլիսին, ով «Գենգամի» հետ Լիգա 2-ի 26-րդ տուրի հանդիպման ժամանակ գլխի վնասվածքից հետո հայտնվել է կոմայի մեջ։
«Իմ բոլոր դրական մտքերը կապված են քեզ հետ»,- գրել է Մբապպեն իր սոցիալական ցանցերում։
Հարձակվողին առաջին օգնությունը ցույց են տվել խաղադաշտում ութ րոպե, որից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ The Sun-ի՝ ֆուտբոլիստը այժմ հիվանդանոցում է, վիճակը կայուն է։