Մանուել Նոյերն ու Դավիդ դե Խեան հրաժարվել են միանալ «Ալ-Նասրին»

«Ալ-Նասրը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել երկու դարպասապահի։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը» փորձում է բարձրակարգ դարպասապահ գտնել: Նշվում է, որ նրանք պատրաստ են նորեկին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ վճարել։

Ռիադի ակումբը ցանկանում է գնել Մանուել Նոյերին և Դավիդ դե Խեային, սակայն նրանք հրաժարվել են։