Անտոնիո Ռյուդիգերը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Սևիլիայի» հետ խաղից առաջ մարզվել է ընդհանուր խմբի հետ, հայտնում է El Chiringuito TV-ն։

Հիշեցնենք, որ գերմանացին ազդրի վնասվածք էր ստացել Լա Լիգայի 20-րդ տուրի «Խետաֆեի» հետ հետաձգված խաղում (փետրվարի 1):

«Ռեալ Մադրիդ» – «Սևիլիա» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 25-ին։