Ռաֆայել Վարանը ամռանը կարող է տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը ամռանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ», հայտնում է 90min-ը։

Նշվում է, որ ակումբը, որտեղ հանդես են գալիս Կարիմ Բենեզեման ու Ն’Գոլո Կանտեն, պատրաստ է ֆրանսիացի ֆուտբոլիստին երեք տարվա պայմանագրով վճարել 30 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Նաև պաշտպանի տեղափոխությունը քննարկվել է «Ալ-Շաբաբի» կազմում, սակայն ակումբը PIF-ի (Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամ) մաս չէ: Նրա համար դժվար կլինի դիմակայել մրցակցությանը ֆինանսական բաղադրիչի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վարանով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։