Էնցո Ֆերնանդես․ ««Չելսին» պետք է ձգտի հաղթել ամեն ինչ»

«Չելսիի» կիսապաշտպան և Արգենտինայի հավաքականի Աշխարհի չեմպիոն Էնցո Ֆերնանդեսը խոսել է «Լիվերպուլի» դեմ առաջիկա լիգայի գավաթի եզրափակչի մասին։

«Այդ պատճառով ես տեղափոխվեցի «Չելսի»: Սա աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, որը միշտ պայքարում է Պրեմիեր Լիգայի և տիտղոսների համար։ Սա ակումբ է, որը պետք է ձգտի հաղթել ամեն ինչ։ Ահա թե ինչու եմ եկել այստեղ։

Ուեմբլիում Լիգայի գավաթը նվաճելը հսկայական կլիներ: Ես ուզում եմ հաղթել, բայց դա միայն իմ մասին չէ: Ցանկանում եմ այս թիմի հետ տիտղոս նվաճել։ Այս թիմն արժանի է այդ կոչմանը, քանի որ վերջին 18 ամիսները միշտ չէ, որ հեշտ են եղել մեզ համար։

Ես երբեք չեմ խաղացել Ուեմբլիում, բայց միշտ երազել եմ դա անել: Ես շատ հպարտ կլինեմ խաղալ այս մարզադաշտում։ Ամեն ինչ կանեմ հաղթելու համար»,- Էնցոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

«Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։