Չավի․ «Նա «Բարսելոնայի» ներկան և ապագան է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ կատալոնական ակումբը երբեք չպետք է բաժանվի իր պաշտպան Ռոնալդ Արաուխոյից։

«Ինձ համար դրանում կասկած չկա։ Արաուխոն «Բարսելոնայի» ներկան ու ապագան է: Նա արդեն թիմի ավագներից է եւ հանդերձարանի առաջատարը։ Ֆունդամենտալ ֆուտբոլիստ ակումբի ապագայի համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Blaugranes-ը։

24-ամյա ուրուգվայցին «բլաուգրանայի» ամենաթանկարժեք ակտիվներից մեկն է: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։