Կամերունցի եզրային հարձակվողը տեղափոխվեց «Արարատ»

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել կամերունցի եզրային հարձակվող Ռամսես Կաբրել Դոնֆաք Նգուիմզոյի հետ։

25-ամյա ֆուտբոլիստն «Արարատ» է տեղափոխվել կամերունյան «Քոթոն Սպորտ» թիմից, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն և մասնակցել է Աֆրիկայի չեմպիոնների լիգայի խաղարկությանը։

Ռամսես Դոնֆաքը նաև երկու խաղ է անցկացրել Կամերունի հավաքականի կազմում։