Լոնդոնյան գրանդը ֆավորիտ է Վիկտոր Օսիմհենի համար պայքարում

Լոնդոնի «Չելսին» առաջ է անցել «Արսենալից» «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար պայքարում:

Team Talk-ի տեղեկություններով՝ 25-ամյա նիգերիացու համար մրցավազքում ֆավորիտ են համարվում «ազնվականները»։ Օսիմհենի պայմանագրում նախատեսված է փոխհատուցման չափը, որը կազմում է 130 մլն եվրո։ Մի քանի ամիս առաջ Վիկտորը նոր պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ, որի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։

Երեկ Օսիմհենը օգնեց «Նապոլիին» ոչ-ոքի կորզել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղում։ Իտալական Ա Սերիայում այս մրցաշրջանում Վիկտորը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ