Ուեյն Ռունի. «Երբ 14 տարեկան էի, ալկոհոլ էի օգտագործում»

«Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին YouTube-ի The Overlap ալիքի Stick to Footbal հաղորդման ժամանակ խոստովանել է, որ պատանեկության տարիներին չափազանց շատ է սիրել ալկոհոլը: Ֆուտբոլիստի խոսքով՝ մի օր Toffees-ի երիտասարդական թիմի մարզիչը բռնել է իրեն մի շիշ սիդրով և ծխախոտի տուփով։

«Դուք գիտեք, թե որտեղ եմ մեծացել (Ռունին դիմեց իր կողքին նստած Ջեյմի Կարագերին): Դա հեշտ վայր չէր ապրելու համար, բայց ես իսկապես հաճույք էի ստանում այնտեղ մեծանալուց, և դա ինձ շատ բան սովորեցրեց:

Հիշում եմ, երբ 14 տարեկան էի, ես անցնում էի ճանապարհը, կարծում եմ, որ հինգշաբթի էր, իսկ շաբաթ օրը խաղում էի «Էվերթոնի» Մ19 թիմում, որը մարզում էր Քոլին Հարվին։ Այսպիսով, ես անցնում եմ ճանապարհը՝ ձեռքին մի պարկ սիդր և մի տուփ ծխախոտ։ Այդ պահին մի մեքենա կանգնեց։

Մենք գնում էինք մի լքված, դատարկ տուն, կոտրում էինք պատուհանները, նստում և խմում: Հետ նայելով, կարծում եմ, որ ես ունեի բոլոր տեսակի խնդիրներ: Պարզվում է, որ ես շատ եմ խմել, և ակնհայտ է, որ դա իր ազդեցությունը թողեց»,- ասել է Ռունին: