Ֆլորիան Վիրցի համար իսպանական սուպերակումբը 100 միլիոն եվրո է առաջարկում

Լևերկուզենի «Բայերի» աստղային կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։

Գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ Sport Bild-ի՝ Վիրցը չի ծրագրում հեռանալ «դեղագործներից» մինչև 2025 թվականը։ Նա ցանկանում է փորձ ձեռք բերել, որպեսզի հետագայում որպես հասուն խաղացող տեղափոխվի թոփ-ակումբ։

«Ռեալն» իր հերթին ցանկանում է ձեռք բերել Վիրցին հաջորդ տարի, ինչը համընկնում է ֆուտբոլիստի ծրագրերի հետ։ Ֆլորյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։