Մատիս Թելը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մաթիս Թելի համար պայքարում մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Bild-ի տեղեկություններով՝ «զինագործները» միացել են 18-ամյա ֆրանսիացու համար պայքարին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թելը դժգոհ է «Բավարիայում» իր դիրքից, սակայն ֆուտբոլիստի խնդիրները մեծապես կապված են գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Հավանականություն կա, որ Մատիսը հաջորդ ամառ կլքի «Ալիանց Արենան»:

Transfermarkt-ը երիտասարդ ֆրանսիացու շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Թելը նախկինում հանդես է եկել իր հայրենիքում՝ «Ռենում», որտեղից տեղափոխվել է «Բավարիա» 2022 թվականի ամռանը։