«Յուվենտուսը» փոխարինող է գտել Վոյցեխ Շչեսնիին

«Յուվենտուսը» երկարաժամկետ փոխարինող է փնտրում Վոյցեխ Շչեսնիին և, ըստտեղեկությունների, որպես իր գլխավոր թիրախը նշել է «Մոնցայի» դարպասապահ Միկելեդի Գրեգորիոյին:

33-ամյա լեհ դարպասապահը շարունակում է կարևոր ֆիգուր մնալ Մասիմիլիանո Ալեգրիիթիմում այս մրցաշրջանում՝ անցկացնելով 23 հանդիպում Ա Սերիայում, սակայն նրապայմանագիրը «Յուվեի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ըստ Gazzetta dello Sport-ի Անդրեա Ռամազոտիի՝ «Յուվենտուսը» կարծում է, որ ԴիԳրեգորիոն արժանի թեկնածու է փոխարինելու Շչեսնիին որպես թիմի երկարաժամկետդարպասապահ։ Նշվում է, որ 26-ամյա իտալացին ուրախ կլիներ տեղափոխվել թուրինյանակումբ՝ չնայած այն բանին, որ նա «Ինտերի» սան է։

«Մոնցան» դի Գրեգորիոյին գնահատում է մոտ 20 միլիոն եվրո, և ակումբը պատրաստ էվաճառել դարպասապահին գալիք ամառ: