Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելու երկու տարբերակ ունի։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և «Ռեալ Սոսյեդադը»: Երկու ակումբներն էլ այս մրցաշրջանում դուրս են եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ: Հնարավոր է, որ տրանսֆերը կարող է պաշտոնականացվել առաջիկա ամռանը։
29-ամյա գերմանացին 2018 թվականի ամառվանից պաշտպանում է «Բավարիայի» գույները։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025/26 մրցաշրջանի ավարտին։ Լեոնի շուկայական արժեքը կազմում է 40 մլն եվրո։