«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել Կևին դե Բրույնեին

«Մանչեսթեր Սիթին» նոր կիսապաշտպան է փնտրում, ով հետագայում կփոխարինի բելգիացի Կևին դե Բրույնեին։

Ըստ Sportbild-ի լրագրողների՝ նրանց հետաքրքրությունների մեջ է մտնում գերմանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը՝ Ֆլորիան Վիրցը։ Ներկայումս 20-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում»: Ֆլորյանի ծառայություններով

հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։ Կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։ Վիրցը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում։ Կիսապաշտպանն ունի հինգ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: