Արսեն Վենգեր. «Յուրգեն Կլոպը չպետք է ընտրի իր փոխարինողին»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չպետք է ընտրի իր փոխարինողին։ Կլոպը կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։

«Պե՞տք է արդյոք «Լիվերպուլը» լսի Կլոպի խորհուրդը նրան փոխարինելու վերաբերյալ: Ոչ։

Դու անում ես քո գործը և թողնում ես, որ ուրիշներն իրենցն անեն: Կարծում եմ, որ միայն այդ դեպքում կազմակերպությունները կարող են լավ աշխատել։ Ամեն մեկն անում է այն, ինչի համար պատասխանատու է։ Գոնե գիտես, թե ում հետ խոսես, երբ չի ստացվում,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: