Ջիմ Ռաթքլիֆը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատերը

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ սըր Ջիմ Ռաթքլիֆն ավարտել է ակումբի բաժնետոմսերի 27,7 տոկոսի ձեռքբերումը։ Նա 200 մլն դոլար է ներդրել անգլիական ակումբում, ևս 100 մլն դոլար կներդրվի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

71-ամյա անգլիացի գործարարը դարձել է ակումբի համասեփականատեր՝ ստանալով բոլոր իշխանությունների հավանությունը, այդ թվում՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայից և Պրեմիեր լիգայի ղեկավարությունից։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ INEOS ընկերությունը, որի նախագահն է միլիարդատերը, այժմ պատասխանատու է լինելու «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլային գործողությունների համար։

20017 թվականին Ռեթքլիֆը դարձավ շվեյցարական «Լոզան» ակումբի սեփականատեր, իսկ 2020 թվականին 100 միլիոն եվրոյով գնեց ֆրանսիական «Նիցա» ակումբը։