«Նոայի» մարզմանը ներկա է գտնվել նաև ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը

«Նոան» շարունակում է նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածին։ Թիմի հերթական մարզմանը ներկա է գտնվել նաև «Նոա» ՖԱ-ի նախագահ Վարդգես Վարդանյանը։

Տարվա առաջին պաշտոնական խաղից առաջ պարոն Վարդանյանը հաջողություն է մաղթել թիմին։

«Մեր ակումբի համար սկսվել է նոր պատմություն: Ես վստահ եմ, որ դուք չեմպիոնական կամք և վճռականություն կդրսևորեք յուրաքանչյուր խաղում։ Ակումբի ղեկավարությունն անում է առավելագույնը, որպեսզի թիմը հասնի իր առջև դրված նպատակներին՝ արդյունքում նպաստելով հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Բոլորիս մաղթում եմ դիտարժան խաղեր, արդար մրցակցություն և հաղթանակներ», – թիմի հետ հանդիպման ժամանակ նշել է Վարդգես Վարդանյանը։

Հիշեցնենք, որ տարվա առաջին պաշտոնական խաղը «Նոան» կանցկացնի փետրվարի 22-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցելով «Ուրարտուի» հետ: