Գոնսալու Ռամուշը կարող է հեռանալ ՊՍԺ-ից

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է Le Parisien-ը։

22-ամյա հարձակվողը կարծում է, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի փիլիսոփայությունը չի համապատասխանում իր խաղաոճին։

ՊՍԺ-ն 2023 թվականի ամռանը վարձավճարով ձեռբ բերեց Ռամուշին «Բենֆիկայից», իսկ նոյեմբերին ակտիվացրեց խաղացողին 65 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։ Ֆրանսիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։