Անգլիական գրանդը նախատեսում է ձեռք բերել «Լիլի» միանգամից երկու ֆուտբոլիստի

«Չելսին» հետաքրքրված է հարձակվող Ջոնաթան Դեյվիդի և պաշտպան Լենի Յորոյի ծառայություններով: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։ Երկու ֆուտբոլիստներն էլ ներկայացնում են ֆրանսիական «Լիլը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները շուտով կապ կհաստատեն «Լիլի» ղեկավարության հետ՝ քննարկելու հնարավոր գործարքների պայմանները։ Նշվում է, որ եվրոպական մյուս առաջատար ակումբները, որոնք պատրաստ են մրցակցել «Չելսիի» հետ, շարունակում են դիմել «Լիլի» խաղացողների ձեռքբերման համար։

Այս մրցաշրջանում Դեյվիդը «Լիլի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։

Յորոն իր հերթին բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 խաղի՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը բուլդոգների հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 25 միլիոն եվրո։