Մադրիդի «Ատլետիկոն» Չեմպիոնների Լիգայում արտագնա խաղերում իր վատագույն ցուցանիշն է գրանցել

Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը, որում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվեց «Ինտերին»։

Դիեգո Սիմեոնեի թիմի համար Չեմպիոնների լիգայի այս արտագնա խաղը դարձավ 8-րդ անընդմեջ, որում նրանք նվազագույնը մեկ գնդակ բաց թողեցին։

Ըստ Opta-ի՝ սա «Ատլետիկոյի» ամենավատ վազքն է իր պատմության մեջ: Ընդհանուր առմամբ այս 8 հանդիպումներում ակումբը բաց է թողել 12 գնդակ։