Ալիսոնը չի մասնակցի Բրազիլիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին

«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոնը չի կարողանա մասնակցել ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին։

Այս մասին հայտնել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը, ում խոսքերը փոխանցում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դա նշանակում է, որ դարպասապահը չի կարողանա ապաքինվել մինչև մարտի վերջ։ Բրազիլիան մարտի 23-ին կխաղա Անգլիայի, իսկ մարտի 26-ին՝ Իսպանիայի հետ (ընկերական հանդիպումներ)։

Հիշեցնենք, որ Ալիսոնը ազդրի վնասվածք էր ստացել «Լիվերպուլի» մարզման ժամանակ։