«Մարսելը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Մարսելը» հայտարարել է Ժան Լուի Գասեթին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Գասեն նախկինում գլխավորել է «Մոնպելյեն», «Կաենը», «Իստրը», «Սենտ Էտյենը», «Բորդոն» և Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը, որը նա լքել է 2024 թվականի հունվարին։

22 տուրից հետո «Մարսելը» 30 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։