Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։ Այս մասին հայտնել է լրագրող Էնրիկե Սատուրոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբի սկաուտները հետևել են 23-ամյա ֆուտբոլիստի ելույթին «Կրասնոդարի» ուսումնամարզական հավաքի ընկերական խաղերում։ Սպասվում է, որ տրանսֆերը կարող է տեղի ունենալ հաջորդ ամառ։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել ութ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո «Ատլետիկոն» 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։