Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» թանգարանին է նվիրել իր 8-րդ «Ոսկե գնդակը»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ակումբի թանգարանին է նվիրել իր 8-րդ «Ոսկե գնդակը», հայտնում է լրագրող Միկել Բլասկեսը։

Մեսսին որպես «Բարսելոնայի» խաղացող չի ստացել վերջին մրցանակը, սակայն որոշել է մրցանակը հանձնել նույն թանգարանին, որտեղ պահվում են նախորդ յոթ «Ոսկե գնդակները»։

Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-2021 թվականներին։ Նա այժմ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ է։