Լյուկ դե Յոնգ․ ««Բարսելոնան» ինձ չընդունեց որպես Լիոնել Մեսսիի անմիջական փոխարինող, բայց ես նստեցի նրա տեղը հանդերձարանում»

ՊՍՎ-ի հարձակվող Լյուկ դե Յոնգը խոսել է «Բարսելոնայում» խաղալու ժամանակի մասին։ 2021 թվականին «Բլաուգրանան» հարձակվողին վարձակալել է «Սևիլիայից»։

«Մեսսիի հեռանալուց հետո շատ բան փոխվեց: Իհարկե, ինձ որպես Մեսսիի անմիջական փոխարինող չեն հրավիրել։ Ոչ ոք չի կարող փոխարինել այս մարդուն։

Ես այնտեղ եկա որպես կենտրոնական հարձակվող։ Բայց միաժամանակ հանդերձարանում ես նստած էի Մեսսիի տեղում։

Չավիի գալուց հետո ես մի քանի կարևոր գոլ խփեցի՝ հիմնականում գլխով։ Մի պահ «Կամպ Նոուում» երկրպագուները սկսեցին երգել իմ անունը յուրաքանչյուր անկյունայինից կամ տուգանային հարվածից առաջ: Ես շատ հպարտ եմ դրանով», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։