Էդեն Ազար. «Ես լարված հարաբերություններ չունեմ Տոնի Կրոսի հետ»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը պատասխանել է մադրիդցիների կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ ունեցած կոնֆլիկտի մասին հարցին։

«Ես լարված հարաբերություններ ունե՞մ Կրոսի հետ: Երեկ նա եկավ իմ տուն՝ երեխային վերցնելու։ Մենք ոչ մի խնդիր չունենք։ Մարդիկ կարող են մտածել այնպես, ինչպես ցանկանում են»,- ասել է Ազարը The Obi One Podcast-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Ազարը հանդես է եկել «Լիլում», «Չելսիում» և «Ռեալում»։ 2023 թվականի հոկտեմբերին Ազարը հայտարարեց թոշակի անցնելու որոշման մասին։ Մադրիդի «Ռեալում» խաղալու ժամանակ բելգիացին պարբերաբար խնդիրներ է ունեցել ավելորդ քաշի հետ կապված։

Այս պահին իսպանական Պրիմերայում անցկացրած 25 խաղից հետո Մադրիդի «Ռեալը» 62 միավորով առաջնության առաջատարն է։