«Բարսելոնան» 90-100 միլիոն եվրո է պատրաստ վճարել Խվիչա Կվարացխելիայի համար

«Բարսելոնան» որոշել է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի գումարը։ Այս մասին հայտնում է BarcaTimes-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները դիտարկում են հարձակողական խաղն ուժեղացնելու տարբերակներ։ «Բարսելոնան» դիտարկում է նեապոլցի վինգերին ձեռք բերելու տարբերակը:

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունն ակնկալում է ֆուտբոլիստին ձեռք բերել 90-100 միլիոն եվրոյի դիմաց:

Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը Խվիչային գնահատում է 80 միլիոն եվրո։