Մանուել Նոյեր․ «Սա «Բավարիան» չէ»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բոխումից» կրած պարտությունը (2:3).

«Մեր խաղի ռիթմը խաթարվեց դադարներով, բայց դա արդարացում լինել չի կարող։ Քո դեմ միշտ կարելի է 11 մետրանոց նշանակել, տուգանային հրապարակում միշտ լարված իրավիճակներ են լինում։ Մենք լավ էինք խաղում երկար ժամանակ և պետք է արժանին մատուցենք մեզ դրա համար: Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ թուլանալ և երեք գոլ բաց թողնել։ Սա «Բավարիան» չէ»,- Նոյերին է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

«Բոխումից» կրած պարտությունը «Բավարիայի» համար երկրորդ անընդմեջն էր Գերմանիայի առաջնությունում և երրորդն անընդմեջ բոլոր մրցաշարերում:

Մյունխենցիները 22 հանդիպումներից 50 միավորով երկրորդն են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Բայերից» տարբերությունը 8 միավոր է։