Աշրաֆ Հակիմին ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Մանչեսթեր Սիթին», հայտնում է Sports Zone-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոները» նախատեսում են աջ պաշտպանի հետ պայմանագիր կնքել միայն 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ ՊՍԺ-ն դեռ հույս ունի երկարաձգել պայմանագիրը Հակիմիի հետ և չի ցանկանում վաճառել նրան։

Հակիմին այս մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալի համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո:

Մարոկկացի պաշտպանը Մադրիդի «Ռեալի» սան է։ Այնուհետեւ նա խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում» եւ Միլանի «Ինտերում»։ 25-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբին միացել է 2021 թվականի ամռանը՝ 68 միլիոն եվրոյի դիմաց: