Ռենան Լոդին հեռացել է «Մարսելից» քառապատիկ աշխատավարձի համար

«Մարսելի» մարզական տնօրեն Մեհդի Բենատիան խոսել է այս տարվա հունվարին բրազիլացի պաշտպան Ռենան Լոդիի՝ «Ալ-Հիլալ» տեղափոխվելու հանգամանքների մասին։

Լոդիին «Մարսելը» գնել է նախորդ ամառ Մադրիդի «Ատլետիկոյից»: Ըստ Բենատիայի՝ ձմռանը ֆուտբոլիստն իմացել է Սաուդյան Արաբիայից հետաքրքրության մասին և խնդրել է գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին բաց թողնել իրեն։

«Մենք քննարկել ենք դա նախագահի հետ, և նա ասաց, որ մարզչին տեղեկացրել են իրեն չվաճառելու մեր մտադրության մասին: Ցավոք, ֆուտբոլիստն այս առաջարկի մասին իմացել է իր գործակալի միջոցով։

Լոդին ասել է Գատուզոյին. «Ես առաջարկ եմ ստացել, և դու, հավանաբար, չես ուզում ընդունել այն: Իմ աշխատավարձը քառապատկվելու է, ուստի պետք է ինձ բաց թողնեք»։

Այնուհետև Գատուզոն մոտեցավ ինձ և նախագահին ու ասաց. «Տղե՛րք, նա եկավ ինձ հետ փողի մասին խոսելու, ես մարզիչ եմ և դա ինձ դուր չեկավ։ Ես նրան օգտագործել եմ յուրաքանչյուր խաղում, նա մեկնարկային կազմում է, բայց եթե նրա մտքերն այլ տեղ են, ապա նրան պետք է ազատ արձակել»,- ասել է Բենատիան Canal Plus-ին տված հարցազրույցում։