«Ֆրայբուրգ» – «Այնթրախտ» հանդիպումը դադարեցվել է երկրորդ խաղակեսում

Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Ֆրայբուրգ» – «Այնթրախտ» հանդիպումը դադարեցվել է երկրորդ խաղակեսում։

Ֆրայբուրգի մարզադաշտում խաղն ընդհատվել է երկրպագուների բողոքի պատճառով, ովքեր օտար առարկաներ են նետել խաղադաշտ։ Բացի այդ, դաշտի վրայով թռել է հեռակառավարվող երկու ինքնաթիռ, որոնք, ի վերջո, ընկել են գետնին։ Խաղը որոշ ժամանակ անց վերսկսվեց։

Նախօրեին երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Հանզա» – «Համբուրգ» (2:2) հանդիպման ժամանակ երկրպագուները խաղադաշտ դուրս էին բերել ռադիոկառավարվող մի քանի մեքենաներ, որոնց վրա ծխային ռումբեր էին տեղադրված։

Գերմանացի երկրպագուները մի քանի շաբաթ շարունակ բողոքում են Սաուդյան Արաբիայից մասնավոր ներդրողների՝ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիա (DFL) ժամանելու դեմ։