Բերնարդու Սիլվան կարող է ֆրանսիական ակումբ տեղափոխել

«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ ՊՍԺ-ի խաղացող, հայտնում է Telefoot-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը ակտիվ փորձեր կձեռնարկի 29-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը հետաքրքրված է ակումբը փոխելու հարցում: Պորտուգալացին արդեն համաձայնել էր տեղափոխվել ՊՍԺ անցած ամառ, սակայն հետո անգլիական ակումբը արգելափակեց հնարավոր տրանսֆերը։

Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ «Քաղաքաբնակների» հետ պորտուգալացին նվաճել է 16 գավաթ, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան։