Հայտնի են Կոնֆերենցիաների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Այս շաբաթ կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:

Այսպիսով, հավակնորդների թվում են՝ Ալբերտ Գրյոնբեկը («Բոդե-Գլիմտ»), Մաթիաս Ռասմուսենը («Ունիոն»), Ֆրեդրիկ Գյուլբրանսենը («Մոլդե») և Թոմի Հորվաթը («Շտուրմ»):

Լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: