Հայտնի են Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Այս շաբաթ կայացան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:

Այսպիսով, հավակնորդների թվում են՝ Մաուրո Իկարդին («Գալաթասարայ»), Անխել դի Մարիան («Բենֆիկա»), Ռուբեն Լոֆտուս-Չիկը («Միլան») և Աբդելլա Զուբիրը («Ղարաբաղ»):

Սպարտայի հետ խաղում Իկարդին դարձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ (3:2), Դի Մարիան դուբլի հեղինակ է դարձել «Թուլուզի» հետ խաղում (2:1), Լոֆտուս-Չիկը 2 գոլ խփել է «Ռենին» (3:0)։

Լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: