Էրլինգ Հոլանդը թողարկել է պաղպաղակի սեփական ապրանքանիշը

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը թողարկել է պաղպաղակի սեփական ապրանքանիշը։

Ապրանքի փաթեթավորման վրա հարձակվողը պատկերված է ազգային հավաքականի համազգեստով՝ տոնելով խփած գոլը։

Նոր ապրանքը վաճառքում կհայտնվի փետրվարի 19-ին, իսկ գնման համար հասանելի կլինի միայն Նորվեգիայում։