Օրելիեն Չուամենին արձագանքել է Մբապպեի՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու լուրին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին արձագանքել է այն լուրերին, որ իր ֆրանսիացի թիմակից Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից։

Չուամենին սոցցանցերում տեղադրել է երկու ադիբուդի էմոջի՝ հավանաբար ակնարկելով, որ հետաքրքրությամբ հետևելու է իր հայրենակցի իրավիճակին:

Ըստ որոշ պաշտոնյաների խոսակցությունների և հայտարարությունների՝ Մբապպեի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։