«Քրիսթալ Փելասը» հայտնել է, որ Ռոյ Հոջսոնի վիճակն այժմ կայուն է

«Քրիսթալ Փելասը» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մարզումից հետո տեղափոխվել է հիվանդանոց։

«Հետևելով այն լուրերին, որ Ռոյ Հոջսոնն այսօր մարզման ժամանակ վատացել է, կարող ենք հաստատել, որ նրա վիճակն այժմ կայուն է, և նա այժմ գնահատվում է հիվանդանոցում։ Ակումբում բոլորը Ռոյին մաղթում են շուտափույթ ապաքինում»,- գրել է «Քրիսթալ Փելասի» մամուլի ծառայությունը Twitter-ում:

Հոջսոնը Քրիսթալ Փելասի ակադեմիայի սան է, որտեղ նա խաղացել է 1963-1965 թվականներին։ Որպես մարզիչ՝ նա գլխավորել է «Արծիվները» 2017-ից 2021 թվականներին և 2023 թվականից առ այսօր։