Ամերիկացի գործարարները կդառնան «Վեսթ Բրոմվիչի» սեփականատերերը

West Brom-ը իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ Ֆլորիդայի ձեռնարկատեր Շիլեն Պատելի և նրա հոր՝ դոկտոր Կիրան Պատելի գլխավորած ընկերությունը համաձայնության է եկել ձեռք բերել ակումբի բաժնետոմսերի 87,8 տոկոսը:

Անգլիայի ֆուտբոլային լիգայի կողմից տիրանալու գործընթացը արդեն հաստատվել է և կավարտվի հաջորդ շաբաթ:

31 տուրից հետո «Վեստ Բրոմվիչը» 52 միավորով զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։