Կևին Դե Բրույնեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը «Կոպենհագեն» – «Մանչեսթեր Սիթիի» միջև։ Հանդիպումն ավարտվել է Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

«Քաղաքայինների» կազմում մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Կևին Դե Բրույնեն:

Չեմպիոնների Լիգայում Դե Բրույնեի գոլերի 80%-ը գրանցվել է փլեյ-օֆֆ փուլերում (12/15), ինչը ամենաբարձր տոկոսն է մրցաշարում 5+ գոլ ունեցող խաղացողներից։